Ալավերդու կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը շարունակում է կեղծ լուրերի տարածումը. Արկադի Թամազյան
Ալավերդու համայնքապետի պաշտոնից հեռացված Արկադի Թամազյանը գրում է
Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Համայնքի կառավարումն ապօրինաբար և բռնի զավթած վարչակազմը տարբեր խողովակներով շարունակում է մեր թիմի գործունեության մասին կեղծ լուրերի տարածումը։
Այս օրերին էլ մասնավոր ԶԼՄ-ների կողմից շահարկվում է այն ստահոդ տեղեկությունը, ըստ որի «Ապրելու» հիմնադրամի կողմից ձեռք բերված և համայնքին տրամադրված միկրոավտոբուսները հետ են վերցվել ու տեղափոխվել են համայնքից։
Օգոստոսի 2-ին միկրոավտոբուսները վնասվել էին տեղացած ուժեղ կարկուտից և հիմնադրամի ֆինանսական միջոցներով այս պահին շարունակվում է դրանց վերանորոգումը։ Արտերկրից ներմուծվող գործարանային պահեստամասերի հանգամանքով պայմանավորված՝ վերանորոգումը պահանջում է որոշակի ժամանակ։
Կարևորելով բնակիչների շահը՝ վստահեցնում ենք՝ վերանորոգումից հետո մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել համայնքի հետ և միկրոավտոբուսները հանձնել Ալավերդի համայնքին՝ ներհամայնքային տրանսպորտային ցանցում օգտագործելու պայմանով։
Անկախ ամենից բացառում եմ, որ բնակիչները տուժեն որոշ պատեհապաշտների կամայական ցանկությունների պատճառով։ Միկրոավտոբուսների ձեռքբերումն իրականացվել է Ալավերդու ներհամայնքային տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով, և, իհարկե, այն պետք է ծառայի մեր բնակչին։
Շնորհակալ եմ վստահության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք շարունակելու ենք պայքարը քաղաքական բոլոր միջոցներով՝ վերականգնելու արդարությունը. Արկադի Թամազյան
- «Հրապարակ». Ի՞նչու է ՔՊ-ն արշավանք սկսել Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան