Գյուղատնտեսն ահազանգում է՝ հորդորելով տավարի միսը երկար եփել
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, շատ կարևոր հորդոր, պահանջ , ինչու չէ նաև խնդրանք ունեմ։ Քանի որ տոների հետ կապված կաթնամթերքի և մսամթերքի մեծածավալ գնումներ եք անելու, հատկապես այս տարի միսը կեփեք երկար, խոսքս վերաբերվում է հիմնականում տավարի մսին։ Կաթ գնելիս, պարտադիր կեռացնեք , պանրի դեպքում առհասարակ խուսափեք տնային պայմաններում պատրաստվածներից, հատկապես թարմ պանրից։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ»։
Panorama.am-ը դիմեց Մնացականյանին՝ խնդրելով ներկայացնել հորդորի պատճառը։ Գյուղատնտեսը հայտնեց, որ գրառումից ավել բան չի կարող ասել։
Ֆեյսբուքյան գրառմանը օպերատիվորեն արձագանքեց ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը՝ գրելով. «Նախ՝ մի գնեք միս, եթե չհավաստիանաք, որ այն սպանդանոցային ծագման է. ուղղակի մի գնեք: Սպանդանոցային ծագման միս-մսեղիքի անվտանգությունը երաշխավորված է: Պահանջեք ձև 5 վկայականը, ստուգեք մսի վրա դրոշմակնիքը: Կտրատված ու սառնարաներում դրված միսը պետք է ներկայացվի տեղեկատվական թերթիկով: Թերթիկի, դրոշմակնիքի և փաստաթղթի հերթական համրները պետք է համընկնեն»:
Օգտատերերից ոմանք գրառման տակ հետաքրքրվում են, թե արդյո՞ք ահազանգի պատճառը բրուցելոզն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան