Բռնագաղթածների համար երեխայի ծննդի նպաստների՝ Արցախի կարգաթվերը չեն գործի.Դավիթ Խաչատրյան
«Մայրության նպաստ տրամադրվում է փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ է ստացել հղիության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում»,-Հումանիտար կենտրոնում կազակերպված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը
Նրա խոսքով, այդ և մյուս նման նպաստների տեսակները կարող են նշանակվել և վճարվել այն դեպքում, երբ շահառուն և երեխան ունի ՀՀ-ի բնակության հասցեով հաշվառում
Խաչատրյանը հայտնեց, որ Մայրության նպաստի չափը շուրջ 172 հազար դրամ է և բռնագաղթածներին նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր սոցիալական երաշխիքները՝ ՀՀ -ում գործող չափերով և կարգով
«Սա նշանակում է, որ եթե կլինեն, սոցիալական երաշխիքներիր համկարգեր, որոնք ԼՂ-ում գործում էին բայց ՀՀ օերնսդրությամբ նախատեսված չէ, ապա այս դեպքում դրանք ուղղակի չեն վճարվի այլ կվճարվեն Հայաստանում գործողները»,- հայտնեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում առնվազն երեք տարի բնակություն հաստատածների դեպքում 1-ին և 2-րդ երախայի ծննդյան նպաստը կազմում է 300 հազար դրամ, 3-րդ և 4-րդ երեխայի միանվագ ծննդյան նպաստը կազմում է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և ավել ծննդի դեպքում՝ 1.5 մլն դրամ, իսկ Արցախում գործող կարգաթվերը չեն գործի։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ի գրասենյակում բռնագաղթածների հետ քննարկվել է ապագայի տեսլականը
- Բռնագաղթած թոշակառուները կստանան նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների թոշակները
- Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևն անդրադառնում է ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին. ԱԳՆ խոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան