Դատավոր Փոլադյանին հնարավոր է կալանավորեն
Իրավապահները պատրաստվում են քրեական հետապնդում հարուցել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ, ավելին՝ պատրաստվում են կալանավորման հարց բարձրացնել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
Ըստ աղբյուրի, ՀՀ գլխավոր դատախազությունն միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ՝ Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, որը քննարկումը կիրականացվի այսօր։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը փաստացի չհերքեցին՝ նշելով.«Տեղեկություն տրամադրել չենք կարող՝ դատական իշխանության հեղինակությունը չվնասելու նպատակով»։
Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կներկայացնենք առաջիկայում։ Նշենք, որ դատավոր Փոլադյանի կնոջ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի, նկատմամբ ևս քրեական հետապնդում է իրականացվում։ Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն տևական ժամանակ է՝ դատարանի վարույթում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները