Չեմ փոշմանել. Երիտասարդը պատմում է, ինչո՞ւ է պատժել Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին
Ռուսաստանից մեկ տարի առաջ Հայաստան տեղափոխված Գևորգ ներկայացող տղամարդը հայտարարում է, որ ինքն այլ մարդկանց հետ է գնացել Երևանում լկտի պահվածք ցուցաբերած «տրանսգենդերի» տուն։
«Ես չեմ ասի, ով է եղել ինձ հետ։ Ես կպատմեմ, թե ոնց է տեղի ունեցել, ինչ է եղել, որ չմտածեք, խուլիգաներ ենք։ 3-4 շաբաթ առաջ ես ու իմ ընկերը գնացել ենք ոստիկանների մոտ։ Լրիվ վիդեոները տվել ենք իրենց, թե ոնց են թմրանյութ գովազդում, հայհոյում։ Երեք շաբաթ անցավ, ոչ մեկ ոչինչ չարեց։ Մենք չդիմացանք։ Իրենց տուն ինքն է թողել։ Ոչ մեկ իրան չի ծեծել, մի չափալախ են տվել, ճիշտ են արել, չեմ փոշմանել։ Ճիշտ եմ արել, լյուբոյ մարդ պետք է այդպես անի, որովհետև մեր միլիցիան չի աշխատում»,-ասել է նա։
Գևորգը նաև նշել է, տեսանյութը նկարել է, իմանալով, թե ինչ զարգացումներ են լինելու, խնդրել է տարածել։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում խուլիգանական վարք դրսևորած ՌԴ քաղաքացին թռել է քննչական բաժնի զուգարանի պատուհանից և կոտրվածք ստացել
- Ներկը գլխին լցնել, գլուխը պատին տալ. Ինչպես են Երևանում պատժում լկտի պահվածքով օտարեկրացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները