Ախալքալաքի պատգամավորները կմեկնեն Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու տոնակատարությանը
Այսօր` ժամը 17:00-ին, Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելու համընդհանուր տոնակատարություն է լինելու։ Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին բոլորիդ ուզում եմ հրավիրել Ազատության հրապարակ՝ միասին տոնելու մեր երկրի և մեր ժողովրդի պատմական հաղթանակը։Պետք է լինի ազգային տոնի և ընդհանուր հաղթանակի օր»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Jnews-ը գրում է, որ Թբիլիսիում տոնակատարությանը պատրաստվում են միանալ նաև Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել երեկ հայտարարել էր, որ ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում որոշել են Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ։
Հարակից հրապարակումներ`
- Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի. Միրզոյան
- ԵՄ-ն որոշել է Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել