Փաստաբան. Փողերի լվացման մեջ անհիմն մեղադրվող Հովհաննես Շահինյանը վերադարձավ Երևան
«Փողերի լվացման մեջ անհիմն մեղադրվող Հովհաննես Շահինյանը, ավարտելով ընթացիկ բուժումները, քիչ առաջ վերադարձավ Երևան»,-տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշում է՝ ամիսներ շարունակ նախաքննության մարմնին ու դատախազությանը հիմնավոր ներկայացնում էին, որ Շահինյանը չի խուսափել և չի պատրաստվում խուսփել քննությունից: Նրանք չէին հավատում և պայքարում էին, որպեսզի դատարանը կալանքի որոշում տա:
«Դատական բոլոր ատյանները հավատացին մեզ և չսխալվեցին: Քննչականին չհաջողվեց հետախուզում հայտարարել: Շահինյանը վերադարձավ և վաղը կներկայանանք քննիչին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հովհաննես Շահինյանի նկատմամբ հետախուզման վերաբերյալ մինչ այս պահը չեմ ստացել որևէ դատավարական ակտ
- Փաստաբան. Հովհաննես Շահինյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը հասնում է ծայրահեղության
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները