«Հրապարակ». Ինչու է Նիկոլ Փաշինյանը շան լափ թափել ՔՊ-ական պատգամավորների վրա
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը շան լափ է թափել պատգամավորների վրա և տեղ է հասցրել միջնորդավորված՝ իր «տասովշչիկների», ՔՊ փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանի և Գևորգ Պապոյանի միջոցով։ Նրան վրդովվեցրել է այն փաստը, որ գերիների հարազատները Մուրացանի հոսպիտալի դիմաց ժամեր շարունակ լարված վիճակում սպասել են իրենց որդիներին, իսկ ՔՊ-ական պատգամավորներից ոչ մեկը ծանր տեղը չի թեթևացրել, որ գնա հարազատների մոտ, հանգստացնի, զրուցի և իշխանության փիառն անի։
Ի վերջո, ուշացումով դեպքի վայր են հասել գյումրեցի պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը և ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի դե ֆակտո նախագահ Ռուստամ Բաքոյանը, որոնց ներկայությամբ իրավապահները քաշքշել են գերիների հարազատներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։