Մեր «պետական» կենսատարածքում այլևս սպառված են արդարությանն ապավինելու բոլոր փորձերը. Մամիկոն Ասլանյան
Վանաձորի նախկին քաղաքապետ, երկու տարի անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետություն, թե Հնազանդների Հանրապետություն
Երկու տարվա պատանդառություն, բանտ, ասպատակություն, իշխանության զավթում, օրենքի և իրավունքի այլասերված, փնթի կիրառման իմիտացիա, խոշտանգում, պատիժ, պետական ու դատական իշխանության փոխհամաձայնեցված ցինիկ տեռոր։ Եվ այս ամենը արվում է, որպեսզի մեր ժողովուրդը սեփական հողում, քաղաքում ու գյուղում իրեն օտար զգա, որպեսզի որևէ մեկը հույս չփայփայի, թե օրենքի ու ընտրության միջոցով կարելի է ամրագրել հավաքական կամքը, որպեսզի ընտրության ցանկացած` քաղաքականապես անընդունելի արդյունք դառնա սակարկման, աճուրդի ու մարդաորսության առարկա և վերջապես` որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերածվի Հնազանդների Հանրապետության։
Մեր «պետական» կենսատարածքում այլևս սպառված են արդարությանն ու արդարադատությանն ապավինելու բոլոր փորձերը։ Եվ հօդս են ցնդել ժողովրդավարության, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման զանազան խարտիաների մասին` համապատասխան կենտրոններից մեզ հրամցվող միֆերը, դրանց քարոզով զբաղվող զանազան կառույցներն ու բազմապիսի պաշտպանները, ում համար, փաստորեն, դա ոչ թե սկզբունք էր, այլ` պատվիրակված, վճարովի ծառայություն։ Ինչևէ, մեր պայքարն արդար է, իսկ Աստված ` ամենատես ու դատավոր։
P.S. Ազատություն բոլոր բախտակից ընկերներին»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական իշխանությունը մահափորձ կատարեց Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ. Վահե Դոխոյան
- Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
- Եթե այդ որոշումներն օրինական են, ապա ի՞նչ է քննում դատարանը․ Մամիկոն Ասլանյանի պաշտպան
- Վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»․ Մամիկոն Ասլանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան