Մխիթարյանը՝ «Ինտերի» տոնական երեկոյին
«Ներաձուրիների» ոգով լցված. Միլանի «Ինտեր» ֆուտբոլահին ակումբը հատուկ միջոցառում է անցկացրել ամանորին ընդառաջ։
«Համաճարակից հետո առաջին անգամ Ներաձուրիների ընտանիքը վերջապես կարողացավ կրկին հանդիպել գերազանցության վայրում՝ «Spirit de Milan»-ում՝ հատուկ ողջույնների և մաղթանքների փոխանակման համար»,-նշված է ակումբի պաշտոնական էջում։
Երեկոյին ներկա է եղել նաև հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
Ամանորյա միջոցառմանը ներկա էին Ակումբի բոլոր աշխատակիցները՝ նախագահ Սթիվեն Չժանի, ղեկավար թիմի, գլխավոր մարզիչներ Սիմոնե Ինձագիի և Ռիտա Գուարինի, ինչպես նաև տղամարդկանց և կանանց թիմերի խաղացողների, անձնակազմի և պաշտոնական գործընկերների հետ միասին:
Դատելով, ակումբի հրապարակած տեսանյութից՝ երեկոն անցել է ակտիվ, ջերմ տրամադրությամբ, երգ ու պարով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին