Հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռ ժամկետներ չկան. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման հանձնաժողովների մասին
«Հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռ ժամկետներ չկան, իսկ ընդհանուր գործընթացը բավականին երկար կտևի, ես մի քանի անգամ ասել եմ՝ բարդ գործընթաց է»,-այդ մասին լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով սահմանազատման հանձնաժողովների մինչև տարեվերջ հնարավոր հանդիպման մասին հարցին։
Նա անդրադարձավ նաև հանձնաժողովի աշխատանքներն կանոնակարգող կառավարության ընդունած որոշմանը։
«Մենք ճիշտ համարեցինք կանոնակարգել այդ ընթացքը, մասնավորապես՝ ե՛րբ ենք հանդիպում, որտե՛ղ, ի՛նչ լեզվով ենք խոսում, անգլերեն կամ ռուսերեն ենք խոսելու»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ որպես մեկնարկային քարտեզ, բազմիցս հայտարարվել է, որ ընդունում են 75-90 թթ. ամենաթարմ քարտեզները:
«Ես ուզում եմ հստակեցնեմ և կրկնեմ՝ մենք աշխատելու ենք բացառապես պրոֆեսիոնալ քարտեզներով և փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն:
Հանձնաժողովների հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացնում է քարտեզ, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն կամ կարգավորում ունեն սահմանին, և սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում: Դա չի կարող արվի մեկ սահմանի հետ կապված, դա արվում է հատված-հատված»,- հայտարարեց փոխվարչապետը:
Նա նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի հանդիպումների համար ինտերվալներ չկան նշանակված, յուրաքանչյուր փուլում մինչև հաջորդ փուլ աշխատանքները տարբեր են լինելու, և ստանդարտ ժամկետներ պայմանավորվելու իմաստ չունի։
Գրիգորյանի նկարծիքով հաջորդ անգամ կանոնակարգն ենք քննարկելու, որը բարդ նախագիծ է լինելու և ավելի երկար ժամանակ կպահանջի, ինչը կախված է ամեն հանդիպման մոտեցումներից:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում ևս հաստատել են սահմանների սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը
- Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա. Նիկոլ Փաշինյան
- Առաջիկա օրերին հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ կանցկացվի. Դիվանագիտական աղբյուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան