Երկու դեպքում էլ ՀՀ քաղաքացիություն տալուց անձի հայոց լեզվի իմացությունը չի ստուգվում.Մնացական Բիչախչյան
«Միգրացիա և քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի» տնօրեն Մնացական Բիչախչյանը գրում է.
«Հոկտեմբերի 25-ին ընդունված օրենքով նախատեսվել են քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու նոր հիմքեր:
Եթե անձը ազգությամբ հայ չէ կամ առկա չեն դիմելու պարզեցված այլ հիմքեր (օրինակ, չունի ՀՀ քաղաքացի զավակ)
ՀՀ քաղաքացիության դիմում կարող է ներկայացնել, եթե ծնողը ՀՀ քաղաքացի է,
կամ ծնողները (նրանցից մեկը) նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն և դիմումատուն վերջին մեկ տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում:
Վերը նշված երկու դեպքում էլ անձի հայոց լեզվի իմացությունը չի ստուգվում, հանձնում է միայն ՀՀ Սահմանադրության թեստ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիների կապույտ անձնագրերը քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ չեն. Արմեն Ղազարյան
- ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար արցախցիները կարող են դիմել նոյեմբերի 6-ից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները