Շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար.Փաշինյանը վերադարձած ռազմագերիների ծնողներին
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ:Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար: «Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր: Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի:
Գերիների հարազատները շնորհակալական խոսքեր են հղել վարչապետին և կառավարությանը գործադրած ջանքերի համար»:
Հարակից հրապարակումներ`
- 32 գերուց ոչ մեկը քաղաքացիական բժշկական կենտրոններ չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան
- ԱՄՆ-ը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը
- 32 ռազմագերիների հարազատներն ու բարեկամները հավաքվել են Մուրացանի հոսպիտալի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան