«3+3» ձևաչափի դռները դեռ բաց են մնում Վրաստանի համար․ ՌԴ արտգործնախարար
«3+3» ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) դռները դեռ բաց են մնում Վրաստանի համար, եթե հանրապետությունը պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի անդամները կաջակցեն դրան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Նախ, մեր վրացի հարևանների համար դռները միշտ բաց են «3+3» ձևաչափի համար, և եթե նրանք պատրաստ զգալ մասնակցել այս ձևաչափին, վստահ եմ՝ մնացած բոլոր հինգ երկրները, ընդհանուր առմամբ, կողջունեն»,- նա ասաց.
Այդ կապակցությամբ բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել այս ձևաչափով։
«Պատմության փաստերը, մեր այսօրվա իրականության փաստերըց ույց են տալիս, որ ոչ ոք ավելի լավ չի լուծի տարածաշրջանային խնդիրները, քան տարածաշրջանային երկրները: Տարածաշրջանային խնդիրների լուծմանը ոչ ռեգիոնալներին ներգրավելու բոլոր փորձերը, որպես կանոն,լավագույն դեպքում ավարտվում է ոչնչով, իսկ վատագույն դեպքում՝ լուրջ աղետով»,- եզրափակել է Գալուզինը։
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի շուրջ «3+3» բանակցային ձևաչափին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան