Քաղաքական իշխանությունը մահափորձ կատարեց Հայաստանի ժողովրդավարության նկատմամբ. Վահե Դոխոյան
«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը գրում է.
«Այսօր լրացավ Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի ապօրինի կալանքի տակ գտնվելու երկու տարին։
Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը երկու տարի առաջ բանտարկեց վանաձորցիների քվեն։ Այդ իշխանությունը որոշեց, որ վանաձորցին չի կարող որոշել, թե ով կամ որ քաղաքական միավորը պետք է լինի համայնքի իշխանությունը։ Ինչպես նախկինում եմ բազմիցս ասել, հիմա էլ հաստատակամ կրկնում եմ, որ քաղաքական իշխանությունն այդ հակապետական քայլով ազդարարեց տեղական ինքնակառավարման անկախությունն ամբողջությամբ ոչնչացնելու իր մտադրության մասին, և այդպիսով՝ մահափորձ կատարեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության նկատմամբ։
Երկու տարի առաջ առաջինն եմ եղել, որ վստահաբար պնդել եմ՝ ճգնաժամային այս վիճակից դուրս գալու միջոցը Վանաձորի ավագանու նոր ընտրություններն են կամ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելը, որպեսզի հնարավոր դառնա իրագործել վանաձորցիների ընտրությունը։ Երկու տարի անց էլ վստահաբար պնդում եմ, որ ճշգրիտ լուծումը շարունակում է մնալ Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կամ Մամիկոն Ասլանյանին անհապաղ ազատ արձակելը։
Առաջիկայում այս առաջարկով հանդես կգամ առավել մանրամասն ծրագրով։
Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղբանտարկյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
- Եթե այդ որոշումներն օրինական են, ապա ի՞նչ է քննում դատարանը․ Մամիկոն Ասլանյանի պաշտպան
- Վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»․ Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան
- Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
- Տիգրան Աբրահամյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին
- Վահե Դոխոյան. Ցավով արձանագրեմ, որ անհանդուրժելի արարքին միացան նաև ավագանու ամենամեծ խմբակցության բանտարկված ղեկավարի որոշ թիմակիցներ
- Վահե Դոխոյան. Հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացնել
- Վահե Դոխոյան. ՔՊ պատգամավորներին հորդորում եմ չմիջամտել ՏԻՄ մարմինների անկախությանը
- Վահե Դոխոյան. Իմ տեղեկություններով, վաղը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար են նշանակելու, հետո էլի Վանաձորը խոշորացնեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան