Երեխաների դեմ պատերազմական հանցագործությունները աճում են
Երեխաների դեմ պատերազմական հանցագործությունների թիվը 2022 թվականին ամենաբարձրն է եղել, 2023 թվականին անխուսափելիորեն կավելանա։ Եվրանյուզը գրում է, որ այս մասին է վկայում Save the Children զեկույցը:
Ըստ Save the Children-ն կազմակերպության, ակնկալվում է, որ հակամարտությունից տուժած երեխաների թիվը կաճի: Երեխաների վրա պատերազմի ազդեցության մասին տարեկան զեկույցը նշում է իրավիճակի վատթարացում, թեև այն դեռևս հաշվի չի առնում Իսրայելում և Գազայի հատվածում մարտերի հետ կապված հանցագործությունները:
ՀԿ-ի տվյալներով, 2022 թվականին 468 միլիոն երեխա (մոլորակի յուրաքանչյուր վեցերորդը) բնակվել է հակամարտությունների գոտիներում՝ ռազմական գործողություններից 50 կմ հեռավորության վրա։ Որոշ տատանումներով սա զգալի աճի միտում է վերջին տասնամյակում:
Զեկույցում նշվում է, որ պատերազմի ժամանակ երեխաների նկատմամբ կատարված լուրջ խախտումների թիվն անցյալ տարի աճել է 13%-ով, ինչը ամենաբարձրն է 2005 թվականից ի վեր։
Գրանցվել է 27 638 դեպք, որից 8647-ը կապված է երեխաների սպանության և անդամահատման հետ, իսկ զինվորներ-երեխաների հավաքագրումն աճել է 20%-ով՝ հասնելով 7610-ի։