Ավետիք Իշխանյանը իր դեմ հարուցած նոր քրգործի առնչությամբ՝ «թքած ունեմ»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Առավոտից» է տեղեկացրել, որ իր նկատմամբ նոր քրեական գործ կա։
«... վարչապետ կոչեցյալը չի բավարվել սեպտեմբերի 19-ի գրառման համար հարուցված գործով իմ դեմ առաջադրված մեղադրանքով և հանձնարարել է իր գրպանային ԱԱԾ-ին նոր գործեր պեղել և գտնելhttps://www.aravot.am/2023/12/15/1389063/։
Նոր քրեական գործն առնչվում է սեպտեմբերի 20-ի գրառումներին։ Ինչպես նախորդ քրեական գործի դեպքում, այս անգամ նույնպես հայտարարում եմ, որ չեմ զղջում գրառումներիս բովանդակության համար, ինչպես նաև հրաժարվում եմ որևէ ցուցմունք տալուց պատվեր կատարող քննիչներին։ Ինչպես հայտարարել եմ, «ցուցմունք» կտամ ,որպես հերետիկոս դատարանում։ Եվ «ցուցմունքս» ուղղված կլինի ոչ թե դատավոր-ինկվիզիտորին, այլ իմ համախոհներին։Իսկ թե ինչ կորոշի դատավոր-ինկվիզիտորը, ներեցեք` թքած ունենամ։
Հ․Գ․ Ի գիտություն, վարչապետ կոչեցյալին և նրա գրպանային « իրավապահներին»․
-Ինձ չեք ահաբեկի։Այսուհետև շատ ավելի խիստ եմ քննադատելու վարչապետ կոչեցյալին և նրա ստրուկներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները