Լյուբով Ուսպենսկայան՝ Արա Մարտիրոսյանի մասին. Ես քեզ միշտ կհիշեմ
«Կյանքից հեռացել է իմ ընկերը՝ զարմանալի երաժիշտ և տաղանդավոր անձնավորություն՝ Արա Մարտիրոսյանը»,- Instagram-ում գրել է երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան, հայտնի դարձավ, որ մահացել է հայտնի հայ երգիչ Արա Մարտիրոսյանը։ Նա 46 տարեկան էր։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արա Մարտիրոսյանը գտնվել է Երեւանի Նաիրի բժշկական կենտրոնում։ Բժիշկներն ախտորոշել են սրտի կանգ.
«Հրաշալի արտիստ, ում հետ բախտ եմ ունեցել երգել դուետը։ Իմ սիրտը ցավում է. Շատ կուզենայի, որ նա շարունակեր աշխատել ու բոլորին ուրախացնի իր զարմանալի ձայնով։ Դժվար է հավատալ, որ նա այլևս չկա... Ես միշտ կհիշեմ քեզ! «Եվս մեկ րոպե» թողեցիր իմ սրտում»,- գրել է երգչուհին։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը երբեք չգիտես ինչ է լինելու. Սոֆի Մխեյան
- Մի բան սխալ է այս կյանքում
- Արա Մարտիրոսյանը... Խեղդեց խոսքերս . Նազենի Հովհաննիսյան
- Մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը