Բարձունքներ նվաճողների օրն է
Դեկտեմբերի 16-ին նշվում է բարձունքներ նվաճողների օրը։ Խոսքը ոչ միայն լեռնագնացների և ժայռամագլցողների՝ մասին է, այլ սա տոն է բոլորի համար, ովքեր ձգտում են անձնական և կարիերայի աճի, չեն հանձնվում իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։
Այս ամսաթիվը նաև ուժ և մտքեր հավաքելու առիթ է նրանց համար, ովքեր անընդհատ ինչ-որ բան հետաձգում են՝ անելիքը թողնելով վաղվան։
Ենթադրվում է, որ ի սկզբանե տոնը նախաձեռնվել է հենց էքստրեմալ հանգստի սիրահարների կողմից, սակայն ավելի ուշ այն ձեռք է բերել ավելի լայն իմաստ և ներթափանցել առօրյա կյանք՝ որպես նպատակին հասնելու հոմանիշ։