Գիտնականները մտահոգված են Լուսնի վրա մարդու ազդեցության պատճառով
Գիտնականները, որ անհանգստացած են Լուսնի վրա մարդկանց ազդեցության հետևանքով, հայտարարում են՝ ցանկանում են «կանխել զանգվածային վնասները»: Այս մասին գրում է BBC-ն։
Ըստ աղբյուրի, վերջին 60 տարում ավելի քան հարյուր տիեզերանավ է վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։
ԱՄՆ-ի Կանզասի համալսարանի երկրաբաններն ասում են, որ այցերը դեպի լուսնային մակերես նշանակում են, որ Լուսինը թեւակոխել է նոր երկրաբանական դարաշրջան, ինչը նման է Երկրի վրա մարդկանց ազդեցությանը:
Որոշ գիտնականներ անհանգստացած են այն ուղիներով, որոնցով մարդիկ կարող են բացասական ազդեցություն ունենալ Լուսնի վրա, ուղիներից մեկն էլ այն է օրինակ, երբ մարդիկ կարող են աղբ թողնել Լուսնի վրա:
Կանզասի համալսարանի երկրաբանները պնդում են, որ լուսնային անթրոպոցեն դարաշրջանը սկսվել է 1959 թվականին , երբ ԽՍՀՄ Luna 2-ը հպվեց Լուսնի մակերևույթին։
1959 թվականի առաջին այցից ի վեր ավելի քան 100 տիեզերանավ է գնացել Լուսին, հաշվարկվում է, որ մարդիկ Լուսնի մակերեսին թողել են 500,000 ֆունտ (մոտ 226,800 կգ) իրեր, ինչը ավելի քան երկու անգամ ծանր է, քան Երկրի ամենամեծ կենդանին՝ Կապույտ կետը։
Լուսնի չափերի համատեքստում այն հավանաբար, այնքան էլ շատ չի թվում, բայց առաջիկա տասը տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ առաքելություններ են նախատեսվում հասնել լուսնի մակերեսին, և այդ պատճառով փորձագետները մտահոգված են:
«Լուսնային լանդշաֆտը բոլորովին այլ կլինի 50 տարի հետո։ Բազմաթիվ երկրներ ներկա կլինեն՝ հանգեցնելով բազմաթիվ մարտահրավերների»», - ասել է է Կանզասի երկրաբանական ծառայության գլխավոր հեղինակ դոկտոր Ջասթին Հոլքոմբը: