Եգիպտոսի առողջարանային գոտում անհայտ թռչող սարք են չեզոքացրել
Եգիպտոսի Դահաբ առողջարանային քաղաքի մոտ եգիպտական հակաօդային պաշտպանությունը չեզոքացրել է անհայտ թռչող սարք։ Այս մասին հայտնում է RBC-ն։ Օբյեկտն ընկել է եգիպտական ջրերում՝ ափից 1.5 կմ հեռավարության վրա։
Դահաբն առողջարանային ոչ մեծ քաղաք է Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հարավարևելյան մասում, Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ափին։ Ընկած է տարածաշրջանի խոշորագույն բնակավայրից՝ Շարմ էլ Շեյխից մոտավորապես 80 կիլոմետր դեպի հարավ։ Արևելյան հատվածում Եգիպտոսը սահմանակից է Իսրայելին ու Գազայի հատվածին, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում։ Դահաբն Իսրայելի սահմանից 140 կմ հեռավորության վրա է գտնվում։
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերին հարվածի ներքո էր հայտնվել Թաբա քաղաքի Շտապ օգնության ծառայության շենքը, որը նույնպես սահմանակից է Իսրայելին։ Դրա հետևանքով վեց մարդ տուժել էր։