Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերվել Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են՝ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնել է ներկա հավատացյալ ժողովրդին։
Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։
Սրբի մասունքը եկեղեցում կմնա մինչև 18:00-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան