Մահացել է Քուվեյթի Էմիրը
Այսօր 86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի պետական հեռուստատեսությանը։
«Մենք սգում ենք Էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահը, որ հեռացավ շաբաթ օրը»,- ասել է նախարարը: Նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ էմիրը հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով։
Քուվեյթի կառավարությունը նոր էմիր է նշանակել 83-ամյա թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, որը մահացած Էմիրի կրտսեր եղբայրն է։
էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահ գահին էր 2020 թվականի սեպտեմբերից։