«Նաիրի» ԲԿ. Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման
Երեկ`դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը:
«Նաիրի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը գրում է, որ ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:
«Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Մուկուչյան. Արա ջան…դու հեռացար մեզանից քո սիրելի մոր մահվան 40-րդ օրը
- Լյուբով Ուսպենսկայան՝ Արա Մարտիրոսյանի մասին. Ես քեզ միշտ կհիշեմ
- Մի բան սխալ է այս կյանքում
- Արա Մարտիրոսյանը... Խեղդեց խոսքերս . Նազենի Հովհաննիսյան
- Մահացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան