Ռուբեն Մխիթարյան. «Слово пацана» սերիալը չէր հայտնվի, եթե Ռուսաստանը և Պուտինը չունենային դրա կարիքը
««Слово пацана» սերիալը չէր հայտնվի, եթե Ռուսաստանը և Պուտինը չունենային դրա կարիքը: Իսկ ինչու՞»,-գրում է հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
«Ռուսաստանին նոր հերոսներ են պետք և այստեղ խոսքը սերիալային կերպարների, կամ ներկայացված հանցավոր բանդաների ռոմանտիզացման մասին չէ: Ինչպես և «Բրիգադա» սերիալի արդյունքում, իսկ այն նույնպես հայտնվեց Ռուսաստանի հերթական ճակատագրական ժամանակահատվածում, գլխավոր կերպարների դերակատարները շատ արագ դարձան ամենահայտնի դերասանները, ըստ այդմ պրոպագանդայի համար հսկայական երկրպագուների բանակ ոնեցող մարդիկ: Թե Բեզռուկովը և թե Դյուժեվը մինչև հիմա անշեղորեն և ֆանատիկորեն առաջ են տանում պուտինյան քարոզը և գիծը:
Ռուս-ուկրաինական պատերազմը բազմաթիվ արտիստների վարկաբեկեց, կամ գծերից գցեց: Պետությանը նոր «ռուպոռներ» են պետք և նա գնում է փորձված ճանապարհով: Առաջին պլան է բերում ներքաղաքային կրիմինալ դրամա, որի հերոսները շատ արագ սիրվելու էին: Նաև վարպետորեն մատուցվում է Սովետական էստրադան ամեն կերպ թեմայի մեջ պահելու համար նաև 45+ հանդիսատեսին, որը ամենաակտիվ էլեկտորատն է:
Մի խոսքով: «Слово пацана»-ն երևի կունենա շարունակություն: Իսկ երբ դրա դերասանները հասան իրենց ճանաչվածության պիկին, նրանցով կնկարահանվի հերթական «9-ая рота»-ն, բայց այս անգամ ռուսուկրաինական պատերազմի մասին:
Պռոպագանդան Ըդպես բան է, աժժ ջան»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին