Դեկտեբերի 17-ին՝ երեկոյան ժամերին հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է բուք
Դեկտեբերի 17-ին՝ հատկապես երեկոյան ժամերին հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, դեկտեբերի 17-ի լույս 18-ի գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 17-ի գիշերը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։
Հանրապետության տարածքում այսօր և դեկտեմբերի 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, դեկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը՝ ևս 7-10 աստիճանով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին