Քաղաքական 12:00 16/12/2023 Հայաստան

Անուշ Պողոսյան. «БЕСПРЕДЕЛ»-ի մատրիցան կամ որտեղ է թաքնված մեդուզայի գլուխը

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը շարունակում է ոլորտի բացահայտումները.

«Վերջին ժամանակներում ես  հանրությանը հաջորդական ներկայցրել եմ առողջապահության ոլորտում բժշկական կազմակերպություններին պետական պատվերով գումարներ տրամադրելու «նորօրյա մաթեմատիկան», այդ կազմակերպություններում ստուգումների կատարման «ճկուն» սխեմաները և դրանց հետ կապված այլ արատավոր երևույթներ: Մեր  փաստերի հավաքագրումն ու վերլուծությունները պետական պատվերով ծառայություննեի վերաբերյալ են , քանի որ  առողջապահությանը ուղղված գումարների շուրջ 85%-ը ծախսում է պետական պատվերի ծառայությունների համար, սակայն բնակրությունը  դժգհ է, դժգոհ է,. դժգոհ է......

Ես  ««БЕСПРЕДЕЛ»-ի պարագլուխները կամ հնարամիտ ընտանիքը» վերնագրով իմ հրապարակած հոդվածում ամրագրել  էի, որ առողջպահության մեջ «կոռուպցիոն կառուսելի» մասնակիցները հարմարավետ և բարեկեցիկ  տեղավորվում են և աշխատում ժամանակի վրա՝ հույս ունենալով, որ ղեկավարությունը անվերջ «կհանդուրժի» իրենց:

Քանի դեռ ունես պաշտոն և ազդեցություն, ինչե՛ր չես անի հանուն բարեկեցիկ և հարուստ ապրելու, հանուն ընտանեկան բիզնեսի համար: Իսկ հիմա ձեզ կներկայացնեմ մի  դրվագ, որը ամփափում է առողջապահական «БЕСПРЕДЕЛ»-ը:

Երևի շատերը կմտաբերեն, որ 2022թ. հունիսին Առողջապահության նախարարություն այցելեցին «անսպասելի հուրեր»՝ ընդիմադիր կին պատգամավորներ 44-օրյա պատերազմի մասնակից տղաների նկարներով և «փնտրում» էին Անահիտ Ավանեսյանին (տեսաձայնագրությունը ստորև):

Նրանց իհարկե հաջողվեց «հայտնաբերել» Ավանեսյանին, ով   «խորհրդակցութուն» էր  անում իր ֆինանսիստների հետ : Իսկ հիմա ժողովի մասնակիցների մասին. կադրում երևոմ է, որ «անսպասելի հյուրերի» ներս մտնելու պես մեկ անձ արագ ձեռքերով ծածկում է իր դեմքը, իսկ ավել ուշ այդ անձը սենյակից «անհետանում» է, մյուս մասնակիցները՝ առողջապահության նախարարության ֆինանսական «էլիտայի» ամբողջական (full)  ներկայացչությունն  են, ՊԱԳ-ի նախկին բաժնի պետ, «Հոսպ» համակարգի հետ կապված խայտառակ բացահայտումներով հայտնի Սամվել Խարազյանը, ՊԱԳ-ի պետի տեղակալ, նախարարի խոնարհ «ծառա» Գարուշ Այվազյանը  և իրարկե «ջահելի» կարգավիճակում հայտնի  Ուիգմորի ֆինանսիստ Ահարոնը, ով ըստ  www.tert.am-ին տված տեղեկատվության՝ այդ ժամանակ դեռ ՊԱԳ-ի պետ չէր, սակայն     զեկուցում էր  «շեֆերին», դե   դռները բացող-փակողը՝ պարագլուխ Վարդանուշն էր: 

Իսկ  ո՞վ էր իր այդ դեմքը փակող երիտասարդը:Նա Արսեն Դավթյանն էր՝  պետական պատվերի գումարների վերաբախշման համար կաշառք վերցրած նախկին ՊԱԳ-ի բաժնի պետը, ով 2018 թվականի հեղաշրջումից  հետո դարձավ  նախարարի տեղակալ և որին հեռացրեցին կաշառակերության համար(ըստ նախարարության մեր աղբյուրների՝ այս «հեղաոխական» նախկին  փախնախարարը Անաիտ Ավանեսյանի՝ նախարարի տեղակալ եղած ժամանակ կաշառքներ էր ընդունում պետական պատվեր կատարող կազմակերպությունների տնօրեններից): Փաստորեն, երբ այս նախկին պաշտոնյան կաշառքի համար  քննության տակ էր և  ազատության մեջ էր 15մլն դրամ գրավի դիմաց, շարունակում էր զբաղվել իր «սիրելի» գործով՝ պետական պատվերի գումարների բաշխումով (և հանկարծ չփորձեք հերքել, թե քննարկման թեման այլ էր, քանի որ դա առնվազն ծիծաղելի կլինի):   Արսենը՝ առողջապահության «հնաբնակը», հավանաբար  սովորեցնում է առողջապահությունում պատահական հայտնված կառավարիչներին վարժ ձևով գումարները ուղղել դեպի իրենց «սիրել» բիզնեսները՝  մնացած ԲԿ-ներին «նեղելով»:Եվ եթե   հավելեմ, որ Արսենը այդ ժամանակ  Վարդանուշենց «Արմենիա »ԲԿ-ում  ֆինասական պատասխանատու էր աշխատում, ամեն ինչ կդառնա հասկանալի:

Փաստորեն առողջապահությունում ֆինանսների  բաշխողները կամ Ուիգմորական են կամ «Արմենիա» ԲԿ-ից են՝ հրաշալի  սերտաճում: Այս ամենից հետո  հավատացնում են, որ Ավանեսյան Անահիտը չգիտի այս «БЕСПРЕДЕЛ»-ի մասին:  Ո՞նց: Երբ ՊՎԾ-ն հայտնաբերեց, որ 2022թվականի  պետական պատվերի ընթացիկ վերբաշխումը (շուրջ 3մլրդ.) կատարել է  ՊԱԳ-ի պետի տեղակալ «հնաբակ», նախարարի  խոնարհ ծառա Գարուշը իր ընկերոջ՝ վերաբախշման համար կաշառք վերցրած Արսեն Դավթյանի հետ, նախարարը  «աչք փակեց»  դրա վրա: Գուցե նախարարը  մի փոքր պետական վարքագիծ դրսևորեր  և պարզապես այդ մարդկանց հեռու պահեր  պետական փողերից: Բայց ցավոք,   դրա փոխարեն տարբեր շրջանակներում  նախարարը ասում էր,  որ մարդը մի անգամ սխալվել և կաշառք է վերցրել, պետք է ներել:

Տիկին նախարա՛ր, հիշեցնեմ, որ դուք դատավոր չեք, որ հանցագործին ներեք և որոշում կայացնեք, որ   նա շարունակի  բաշխել  պեական գումարները : Ստացվում է, որ  մի պաշտոնյա, ով դատապարտվել է պետական պատվերի շրջանակներում կշառք վերցնելու համար, հիմա պետական փողեր է բաշխում, վերաբաշխում, նորեկներին սովորեցնում, իր կնոջ համար պաշտոն պահանջում, իսկ երբ պատահական հյուրեր են գալիս, փակում է դեմքը, որ չճանաչվի: 

Այս  ինչքա՜ն եք իջել...

Իսկ թե որտեղից են գալիս «հրահանգները» հատկապես հենց ա՛յս թիմով ու ա՛յս գործելավոճով աշխատելու համար, հիմա կներկայացնեմ.

Բոլոր կազմակերպությունները (ես դրանց մասին հանգամանորեն ներկայացնել եմ նախորդիվ),  որտեղ  Ուիգմորը համագործակցում է ՊԱԳ-ի պետի և նախարարության ֆինասական բլոկի ղեկավարների, Արսեն Դավթյանի այլ աշխատողների հետ ՝«Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն, «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ն, «Օրթոբրայզ» ՍՊԸ, «Շարունակական մասնագիտական զարգացում»ՓԲԸ-ն գրանցված են «Ք. Երևան Պուշկինի 56»  հասցեում: Այս հասցեում  գրանցված  են  նաև «Ուիգմորը»  և «Արֆարմացիան» (Անահիտ Ավանեսյանի մայրիկի արդեն հայտնի դարձած դեղագործական կազմակերպությունը): Ստացվում է, որ մեր բոլոր «հերոսների ծնունդն ու բարգավաճումը» Պուշկինի 56 հասցեմում  է լինում: Այս հասցեում է մշակվում առողջապահության մոխրացման, ոչնչացման ծրագրերը, հստակ բաժանվում են «դերերը», իսկ անհրաժեշտության դեպքում Պուշկինի 56-ի տերերը տարբեր բարձր պաշտոնյաների են «հանդիպում» և խնդրում իրենց «աղջկան» աջակցել, փրկել, սատարաել: Պուշկինի 56-ը վեր է ածվել առողջապահական «БЕСПРЕДЕЛ»-ի մատրիցայի, որտեղ  բուծվում են բոլոր նորոգույն կոռուպցիոն օբյեկտներն ու սուբյեկտները: Այստեղից են գալիս բոլոր հանձնարարականները, թե ինչպես  գումարները ուղղել դեպի Ուրիգմոր,  ինչպես անողոք հաշվեհարդար տեսնել ոչ յուրայինների հետ:

Զարմանալի է, թէ ինչ  աստիճան են  նրանք «ատում » առողջապահությանը և ոչնչացնում  ոլորտում հաջողությամբ գործող  կայացած ծրագրեր և կազմակերպություններ:

Պուշկին 56-ը վեր է ածվել հին հունական դիցաբանության Մեդուզա Գորգոնայի: Նրանք  ինչ որ հնարքով «վերցնելով» առողջապահության նախարարի պաշտոնը՝  անմիջապես սկսել են «սնել» սեփական մեծ և մանր բիզնեսները, վախի մթնոլորտ ստեղծել ոլորտում և, աստված չանի, իրենց «հայացքը» հառնի դեպի ինչ որ մի բժշկական  հիմնարկի, մարդու, ծրագրի, կենտրոնանան մեկի վրա, Մեդուզա Գորգոնայի նման  անմիջապես «քարացնում»  և մոխիրի են վերածում թիրախին: Այս ամենը կոռուպցիա չէ, սա ողբերգություն է, ազգային առողջապահության մորխացում:

Հին հունական դիցաբանությունն անցել է դարերի քննությունը, այն մարդկային իմացության հավաքական պատմություն է և ժամանակի մեջ ներկայացնում է  ողջ ճշմարտությունը՝  «Պերսևսը կտրում է Գորգոնի Մեդուզայի գլուխը և որպես հաղթանակի նշան նրա կտրված գլուխը թռչնով բարձրացնում վեր»։

Առողջապահությունը պետք է ձերբազատվի «БЕСПРЕДЕЛ»-ԻՑ, ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՑ «ԳՈՐԳՈՆԻ ՄԵԴՈՒԶԱՅԻ» գլուխից.....
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}