Զախարովա. Տեղի ունեցածը Տալլինի կողմից ցինիզմի ևս մեկ դրսևորում է
Sputnik Media-ի նախկին խմբագիր Ալան Հանթսոմի կալանավորումը Էստոնիայում ցինիզմ է, արևմտյան կուրատորներին սիրաշահելու ցանկություն: Այսպես է արձագանքել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տալլինում տեղի ունեցածին։
«Էստոնիայի գաղտնի ոստիկանության կողմից նման չարաշահումները պաշտոնական Տալլինի ցինիզմի ևս մեկ դրսևորում են, որը ազգային անվտանգությունը պաշտպանելու քողի տակ փորձում է հաշիվները մաքրել անցանկալի անկախ ակտիվիստների հետ, որոնք, չնայած անվտանգության ծառայությունների խիստ ճնշմանը, շարունակում են ցույց տալ իրենց պատրաստակամությունը՝ կառուցելու պրագմատիկ փոխգործակցություն մեր երկրների միջև»,- ասված է Զախարովայի ուղերձում։
ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով, իր ունեցած տեղեկություններով, նրան մեղադրում են «Էստոնիայի դեմ հետախուզական գործունեության» և «Ռուսաստանի հետ կապեր պահպանելու» մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան