Լևոն Քոչարյան. Հանդիպումները մարզային բնակչության հետ կլինեն շարունակական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամների և Վաղարշապատի բնակիչների հետ:
«Խոսել ենք երկրում առկա սոցիալական, իրավական և անվտանգային խնդիրների մասին, արծարծվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվել են պայքարի նոր մեթոդներին, սխալների շտկմանը և այլն:
Կարծում եմ, որ այսպիսի շփումները առաջնահերթային նշանակություն ունեն, քանի որ նման հանդիպումների ընթացքում է հնարավոր լինում «առաջին ձեռքից» իմանալ մարդկանց խնդիրների, պահանջների և սպասելիքների մասին: Առաջիկայում նման ֆորմատով հանդիպումները մարզային բնակչության հետ կլինեն շարունակական»,-տեղեկացրել է նա։