Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 5 աշակերտներ տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 69-ամյա Խոսրով Գ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 16-ամյա Տիգրան Հ.-ն, 16-ամյա Գառնիկ Ա.-ն, 16-ամյա Անի Պ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն և 17-ամյա Նարե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները ու Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարներն ու քաղաքացիները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր վիրավոր երեխաները սովորում են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան