«Կոմունիզմի մահվան տեսիլները». Փաշինյանը կնոջ հետ ցուցահանդես է այցելել
Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Կառավարությունից հայտնում են՝ ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին՝ նկարչի նախաձեռնությամբ, որը գործելու է մինչև 2024 թ. հունվարի վերջ:
Ցուցադրված են 12 աշխատանքներ, որոնցում երկու ժանր է գերիշխում՝ պեյզաժը և նատյուրմորտը: Կարեն Օհանյանի աշխատանքների նոր շարքում երկու այս ավանդական ժանրերը ստացել են անսպասելի, նորարար և տպավորիչ մեկնաբանություն: Իր գործերում նա կոմունիզմի մահվան և պատերազմի մասին արտահայտվում է երբեմն ուղիղ, երբեմն ստեղծում նկարչական տպավորիչ սիմվոլներ և մետաֆորներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան