Տաթևիկ Հայրապետյան. Գալիք պատերազմը կանխելու առաջին քայլը Փաշինյանի հեռացումն է
«Գալիք պատերազմը կանխելու առաջին քայլը Փաշինյանի հեռացումն է, դիվանագիտական աշխատանքը շատ բան կարող է փոխել և կանխել»,-նման համոզմունք է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Անդրադառնալով ադրբեջանական «Baku.TV»–ի ռեպորտաժին, որտեղ նշվում է. «Իրևանը կանգնած է ընտրության առաջ, ընդունել Ադրբեջանի պայմաննները պայմանագրի ստորագրման համար, նշանակում է՝ տրամադրել Զանգեզուրի միջանցք, վերադարձնել 8 գյուղերը և ամենակարևորը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ իրենց հայրենի հողեր, քանի որ պաշտոնական Բաքուն ունի կոնկրետ օրակարգ այս հարցում...», փորձագտեն ընդգծում է՝ ակնհայտ է, որ եթե մենք շարունակենք ապրել թմբիրի մեջ, ոչինչ չանենք գալիք աղետները կանխելու համար, ապա, երբ այդ աղետը գա, բոլորս ենք կորցնելու...
«Պատերազմը կանխելու մյուս հնարավորությունը դա ռազմական բալանսի արագ վերականգնումն է, ոչ թե դրանից PR շոու սարքելը, այլ ռեալ աշխատանքն այդ ուղղությամբ: Կարևոր է մեր համազգային համերաշխության վերականգնումը:
Գալիք զարգացումները հասկանալով էլ ձևավորվել է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնությանը՝ առաջարկով՝ փոխելու գործող իշխանությանը, ձևավորելու ՀՀ պետական շահը սպասարկող կառավարություն»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան