Artsy պորտալը ներկայացրել է 2023-ի ամենաթանկ աճուրդային լոտերը
Artsy պորտալն ամփոփել է տարվա աճուրդների արդյունքները՝ հրապարակելով վերջին 12 ամիսների ընթացքում աճուրդի հանված արվեստի տասը ամենաթանկ գործերի ցանկը։
Առաջին տեղում է Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» նկարը, որը Sotheby’s-ը վաճառել է 139,36 միլիոն դոլարով։
Երկրորդ տեղում է Գուստավ Կլիմտի «Հովհարով տիկինը.1817» կտավը։ Արվեստի այս գործը վաճառել է Sotheby’s աճուրդային տունը 106,76 միլիոն դոլարով։
Christie’s-ը Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» (1919) կտավը վաճառել է 74,01 միլիոն դոլարով։
Ժան Միշել Բասկիայի «Մեծ ցուցադրություն (Նիլ)» (1983) կտավը Christie’s-ը վաճառել է 67,11 միլիոն դոլարով։
Գուստավ Կլիմտի «Կղզի Ատերսիի մոտ»(1901) նկարը Sotheby’s-ը վաճառել է 55,19 միլիոն դոլարով։
Ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան