Նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում. ԳԱԱ Միջին դարերի պատմության բաժինը՝ «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի գիտնականները 31 էջից բաղկացած ընդգրկուն նկատառումներ են ներկայացրել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ։
Նախ նշվում է, որ դասագիրքը բավականին բարդ է 7-րդ դասարանի սովորողների համար, որոնք դժվարությամբ են ընկալում նոր ուսումնասիրվող առարկայի բարդ տերմինները, հստակ չեն պատկերացնում պահանջվող առաջադրանքները, յուրացվող նյութի անհարթ ու բարդ ձևակերպումները, որոնք առկա են դասագրքում: Դասագրքի մեթոդական մասը, հարցադրումները, իրենց տարբեր մակարդակներով, բավականին բարդ են, կարելի էր նույն մեթոդաբանությամբ առավել պարզ նախադասություններ ու ձևակերպումներ կազմել: Պակաս կարևոր չէ նաև այն, որ դասագրքի տպագրական որակը բավականին ցածր է, տեքստի ընթեռնելիությունը՝ դժվար, քանի որ շատ բաց երանգով են տպագրված տեքստերը:
Նրանք առանձնացրել են պարզաբանման, հստակեցման ու լրացման կարիք ունեցող և վիճելի, անհաջող ձևակերպումներն ու մտքերը։
Որպես սխալ ձևակերպում նշված է. «Հայկական լեռնաշխարհի բացատրության մեջ Փոքրասիականին զուգահեռ՝ «Անատոլիական» բարձրավանդակ թուրքական տերմինի առկայությունը»,
Հեղինակը Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր է համարում Տրդատ Գ Մեծ (298–330) արքան (էջ 111): Հայ առաքելական եկեղեցին առաքալահիմն է, ուստի Տրդատ Գ-ը չի կարող նրա հիմնադիրը լինել: Կարծում ենք, որ այս ձևակերպման մեջ բովանդակային, պատմագիտական անճշտություն կա։ Եկեղեցին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հռոմեական կայսրությունում հոգևոր հաստատություն
էր/է և այն, ըստ էության, չէր կարող հիմնադրել աշխարհիկ իշխանության ներկայացուցիչը, այն է՝ Տրդատ III-ը կամ Հռոմի կայսրը»։
Գիտնականները իրենց նկատառումները ներկայացնելու հետո որպես եզրակացություն նշել են. «Հաշվի առնելով վերոնշյալը, կարծում ենք, որ դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում»։
Հարակից հրապարակումներ`
- «Անվանի հնագետն» ու 19 «անհայտ» պատմագետները ԿԳՄՍ-ում. Հայկ Դեմոյան
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
- Ի՞նչ կա դասագրքերում, ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն. Բագրատ Սրբազան
- Լուրեր են հասնում՝ փորձում են վարչական ռեսուրս կիրառել ու սաստել «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ քննադատական մոտեցումները. Պետրոսյան
- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
- Ուրարտագետը դիմել է 7-դ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան