Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկան շունը կծել է երկու ամիս առաջ
«Փաստինֆո»-ն այսօր գրել էր, որ դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։
Panorama.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու ամիս առաջ։ Շան կծելուց հետո տուժածը դիմել է բժշկի, սակայն առողջապահական համակարգում պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել հիվանդության զարգացումն ու անցանկալի հետևանքները կանխելու համար։
Տուժածի՝ կատաղություն հիվանդությամբ վարակված լինելը բացահայտվել է խիստ պատահաբար, բացահայտվել է այն, ինչը պետք է լիներ վաղուց բացահայտված և կանխված։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան