ԱՄՆ-ը և Վրաստանը նախաստորագրել են արտահանձնման համաձայնագիրը
ԱՄՆ-ն ու Վրաստանը նախաստորագրել են հանցագործների արտահանձնման մասին պայմանագիրը։ Այդ մասին տեղեկատվություն է տեղադրված Վրաստանի գլխավոր դատախազության կայքում։
Գերատեսչության տվյալներով՝ փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել են Արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն և գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ և միջազգային հարաբերությունների քարտուղար Բրյուս Շվարցը։
«Սա կարևոր պահ է Վրաստանի պատմության մեջ։ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին 30 տարվա արդյունավետ համագործակցությունը վկայում է մեր հարատև բարեկամության մասին, և այս պատմական համաձայնագիրը այդ գործընկերության գագաթնակետն է»,-ասել է դատախազ Շոթաձեն:
Հունվարից ԱՄՆ-ի և Վրաստանի միջև արտահանձնման մասին պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները շարունակվում էին։ Վրաստանի դատախազության կարծիքով՝ համաձայնագիրը կբարձրացնի հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն որոշել է Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել
- Քննարկվում է Վրաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների հարցը