Պուտինն անհեթեթություն է անվանել ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման մասին Բայդենի խոսքերը
ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հայտարարությունները կատարյալ անհեթեթություն են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1»-ի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ նախագահ Բայդենը նույնպես դա հասկանում է, սա ընդամենը խոսքի ձև է, որպեսզի արդարացնի իր սխալ քաղաքականությունը ռուսական ուղղությամբ»,-ասաց նա։
Ըստ ՌԴ ղեկավարի՝ ԱՄՆ-ն գլոբալ զարգացման հեռանկարում այնքան էլ շահագրգռված չէ Ռուսաստանի ռազմավարական պարտությամբ՝ չնայած արված հայտարարություններին։
«Չեմ կարծում, որ դա բխում է հենց Միացյալ Նահանգների ազգային շահերից»,- հավելել է Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մխիթարյան. «Слово пацана» սերիալը չէր հայտնվի, եթե Ռուսաստանը և Պուտինը չունենային դրա կարիքը
- Պուտինը նախատեսում է 2024-ին մեկնել Թուրքիա