Մենք գիշատիչ համակարգում ենք ապրում, որտեղ չկա խղճի նշույլներ.Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
Արմեն Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նրան մեղադրել են ոստիկանին վիրավորելու, ով հետագայում մահացել է, և բանկոմատի կողոպուտի համար։
Նրա նկատմամբ դատավճիռ կայացրած դատավորները (2-րդ ատյանը այդ մեղադրանքների մասով արդարացրել էր նրան, սակայն 3-րդ ատյանը բեկանել է), և քննիչները, և մյուսները գիտեն, որ նա այդ դրվագներով անմեղ է։ Գիտեն նաև իրական կատարողներին։
Երբ Սիբիրի գուլագներից կրիմինալը տայգաներով, ձմռանը, փախչում էր, իրենց հետ վերցնում էին որևէ մեկին, ում ճամփին պետք է ուտեին, մինչև որևէ բնակավայր հասնեին։
Կամ, երբ ավազակային հարձակում է լինում, որևէ մեկին տանում են իրենց հետ, որ գլխավոր հանցագործությունները բարդեն իր վրա։
Արմեն Բիլյանին նույն դերն է հատկացվել։ Դա կրիմինալ միջավայրում է այդպես լինևմ, սակայն նման միջավայրում հայտնվել են դատավորներ, քննիչներ, ոստիկաններ և շատ-շատ ուրիշները։ Պարզ է, որ Բիլյանի դատավճիռը քաղաքական որոշում է։
Հիմա, սա ինչ է նշանակում մեզ բոլորիս համար։ Սա նշանակում է, որ մենք համակերպվում ենք այդ միջավայրին, որտեղ բացահայտորեն չկա արդարադատություն, որտեղ կրիմինալ օրենքներն են գործում։
Սա միայն Արմեն Բիլյանի և նրա նմանների դատավճիռը չէ, սա մեր ողջ հասարակության դատավճիռն է, որին մենք համակերպվել ենք։ Մենք գիշատիչ համակարգում ենք ապրում, որտեղ չկա խղճի նշույլներ։ Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան