Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ. Վարդան Մինասյան
«Արմեն Մելիքբեկյանը չի համապատասխանում ՀՖՖ նախագահի չափանիշներին: Ես իրեն էլ, իր տեղակալին էլ լավ եմ ճանաչում: Ինքն այս որակներին չի համապատասխանում, որ լինի ՀՖՖ նախագահ: Ավելին ասեմ, կան կարևոր հարցեր, որ Ֆեդերացիայում նրա վերահսկողության տակ չեն: Նրա վերահսկողության տակ են, ով ուզում է, որ Մելիքբեկյանը Ֆեդերացիայում լինի: Դու պետք է ուժեղ մարդ լինես, ունենաս խարիզմա: Ոչ ոք Ռուբեն Հայրապետյանին չէր կարող ասել՝ նա ինչ որոշում կայացնի»,–168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Արարատ-Արմենիա» ՖԱ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցում ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին.
«Ես նրան ճանաչում եմ: Ես նույնիսկ ֆուտբոլի մասին չեմ խոսում, այլ նրա մարդ տեսակի: Արասն այն եզակիներից է, ով ոչ թե հեռացավ հայրենիքից, այլ եկավ հայրենիք: Ինքը շատ հայրենասեր է: Նա իր ընտանիքը հավաքել, եկել է, որ իր երեխաները մեծանան հայ իրականության մեջ: Ինչ վերաբերում է նրա ֆուտբոլային գիտելիքներին ու ծրագրերին, ևս մեկ մեծ պլյուս է այն, որ նա մեծացել է եվրոպական ֆուտբոլային միջավայրում, գիտի բոլոր ժամանակակից տենդենցները: Ես այն տարիքում չեմ, որ հավատամ՝ ինքը կընտրվի ՀՖՖ նախագահ, բայց ես կաջակցեմ նրան, որքան կարող եմ: Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի մարզական լրագրողները խորապես մտահոգված են ՀՖՖ-ի լռությունից հայտարարություն
- Ովքե՞ր են հավակնում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի կոչմանը. ՀՖՖ-ն հրապարակել է թեկնածուների անունները
- ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան