Մահացել է ռեժիսոր Օթար Իոսելիանին
89 տարեկանում մահացել է Խորհրդային միությունում ծնված, վրացի, կինոռեժիսոր Օթար Իոսելիանին, որը վերջին տարիներին ապրում էր Ֆրանսիայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է լուսանկարիչ և լրագրող Յուրի Ռոստը։
«Մահացել է Օթար Իոսելիանին՝ մեծ կինոռեժիսոր, զարմանալի մարդ և իմ ամենամոտ ընկերը»,-գրել է նա։
Օթար Իոսելիանին ծնվել է 1934 թվականի փետրվարի 2-ին Թբիլիսիում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ 1965 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժինը։
Ռեժիսորը նկարահանել է «Տերևաթափ», «Ապրում էր երգող կեռնեխ» և «Հովվական» ֆիլմերը, որոնք արժանացան միջազգային մրցանակների, այդ թվում՝ FIPRESCI մրցանակի։
1980-ականների սկզբից Օթար Իոսելիանին սկսեց աշխատել Ֆրանսիայում, որտեղ նկարահանեց մի քանի վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։
1984 թվականին Իոսելիանին դարձել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ։ Վենետիկի կինոփառատոնում նա երեք անգամ արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի, ստացել է «Արծաթե արջ», երկու անգամ՝ «Նիկա» մրցանակ, ինչպես նաև մի շարք այլ մրցանակներ։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթ կանցկացվի
- Իրանի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկին կնոջ հետ մահացած են գտել
- Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հոր գրքի շնորհանդեսի ժամանակ ամուսնության առաջարկ արեց սիրելիին