ՖԻՖԱ-ն հայտարարել է նոր միջմայրցամաքային ակումբային մրցաշարի ստեղծման մասին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հայտնել է, որ 2024 թվականից կանցկացվի նոր մրցաշար, որը կկոչվի ՖԻՖԱ-ի միջմայրցամաքային գավաթ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ մրցումները կանցկացվեն տարին մեկ անգամ։
Մրցաշարին կմասնակցեն բոլոր կոնֆեդերացիաների չեմպիոնները։ Եզրափակիչ խաղում հանդես կգան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողը և այլ կոնֆեդերացիաների ակումբների միջև անցկացված միջմայրցամաքային մրցաշարի փլեյ-օֆֆի հաղթողը:
Առաջին փուլերը ծրագրելու է ՖԻՖԱ-ն՝ խորհրդակցելով ակումբների և կոնֆեդերացիաների հետ: Փլեյ-օֆֆը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 14-ին չեզոք տարածքում։ Եզրափակիչը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով
- Հայաստանի ազգային հավաքականը 95-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
- ՖԻՖԱ. Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին