Ավելի քան 60 միգրանտներ խեղդվել են Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով
Ավելի քան 60 միգրանտներ, այդ թվում՝ երեխաներ և կանայք, խեղդվել են Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Լիբիայում ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը X սոցիալական ցանցում։
«Վաթսունմեկ միգրանտ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խեղդվել են Լիբիայի ափերի մոտ նավի ողբերգական խորտակման հետևանքով»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ Լիբիայից մեկնող նավում ընդհանուր առմամբ մոտ 86 մարդ է եղել:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի միգրանտների ընդունման կենտրոնում պայթյուն է որոտացել
- Մարոկկոյի ափերի մոտ նավը բախվել է ժայռերին, ինչի հետևանքով վեց միգրանտ է զոհվել
- 200 միգրանտով անհետացած նավը դեռ չեն գտնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան