Սերբիայում մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Սերբիայում տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով ժամը 10:00-ին) ավելի քան 8 հազար ընտրատեղամաս է բացվել արտահերթ խորհրդարանական և մունիցիպալ ընտրությունների համար: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն:
Հանրապետական ընտրական հանձնաժողովը հրահանգներ է բաժանել Սերբիայի քաղաքացիներին, որոնք պետք է օգնեն ընտրողներին քվեարկել առանց ուշացումների կամ սխալների։ Փաստաթղթի համաձայն՝ ընտրական հանձնաժողովի անդամները, քաղաքացու՝ ընտրատեղամաս ժամանելուց հետո, ուլտրամանուշակագույն լամպով ստուգելու են նրա աջ ձեռքը՝ բացառելու բազմակի քվեարկության հնարավորությունը։ Այնուհետև կստուգվեն անձը հաստատող փաստաթղթերը և ընտրացուցակում կլրացվի համապատասխան դաշտը։ Այս գործողություններից հետո ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հատուկ սփրեյով կնշեն աջ ձեռքի ցուցամատը և կտրամադրեն անհրաժեշտ քվեաթերթիկները, որից հետո դրանք կուղղորդեն քվեարկության համար նախատեսված հատուկ սարքավորված վայր։
Հարակից հրապարակումներ`
- Սադրիչների առկայությունն իրավիճակը սրեց. արցախցի
- Սերբիայի քաղաքացիները Վրաստանի երիտասարդությանը նախապատրաստում են իշխանությունը բռնի տապալելու
- Սերբիայի հյուսիսում փոթորկի զոհերի թիվը հասել է երեքի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին