Սառած ճանապարհի պատճառով վթար «Չայնիի» ոլորաններում, կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, սառած ճանապարհի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Վթարի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում՝ «Գուրման» հացատան հարևանությամբ, բախվել են BMW և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Շտապօգնության բժիշկները 1 հոգու էլ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Բախման հետևաքնով 2 ավտոմեքենաների առջևի 1-ական անվահեծանները կոտրվել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած շաղը ու եթե ճանապարհը սապասարկող ճանշինը ցուցաբերեր սրտացավ մոտեցում, ինչպես մի քանի օր է՝ հսկայական աշխատանքներ է կատարում Սիսիանի ճանշինը, որոնց շնորհիվ Սիսիանի տարածքում ոչ մի խցանված ճանապարհ չկա և տեղի չեն ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ապա «Չայնիի» հատվածը սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել , ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 5 աշակերտներ տեղափոխվել են հիվանդանոց
- Չինաստանի ածխահանքում վթարի հետևանքով երեք մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան