ԵԽ Կոնգրեսը ճանաչողական այցով կայցելի Հայաստան
Դեկտեմբերի 19-ին ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը՝ կազմված զեկուցողներ Բերնդ Վյորինգերից և Բրիոնի Ռուդկինից ճանաչողական այց կկատարի Երևան և Մասիսի քաղաքապետարաններ։
ԵԽ-ից հայտնում են, որ այցի նպատակն է հետևել «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում և շրջաններում» 7-րդ հռչակագրին։ Նրանց կուղեկցի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ, պրոֆեսոր Յենս Վուլկը (Գերմանիա):
Զեկուցողները քննարկումներ կանցկացնեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։
Պատվիրակությունը կհանդիպի նաև Արտաշատի, Երևանի, Գորիսի և Հրազդանի համայնքների ներկայացուցիչների հետ։
Բացի այդ, հանդիպում կանցկացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) և Հայկական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչների հետ։
Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի նաև Մասիսի համայնք՝ հանդիպելու տեղական ընտրված ներկայացուցիչների հետ։