Երևանի մետրոպոլիտենը լավ լուր է հայտնում
Այս պահին երթևեկելի գծում աշխատում են 2 հատ երեք վագոնանի շարժակազմեր։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից ու հայտնում «հիանալի» լուր.
«Դեկտեմբերի 25-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ, իսկ
հունվարի 15-ից՝ ամենասպասված 4-րդ շարժակազմը, որը նույնպես բաղկացած կլինի 3 վագոնից
Հավատացած եղեք՝ մետրոպոլիտենի ողջ անձնակազմն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի հարմարավետ դարձնի ուղևորների արագ ու անվտանգ երթևեկությունը»։
Մետրոպոլիտենը ներկայացրել է շաբաթվա քրոնիկոնը.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 559 հազար 108 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ:
Նախատեսված ուղևորափոխադրումը 504.000 ուղևոր։
Փաստացի տեղափոխվել է 559 հազար 108 ուղևոր։
Կատարողականը՝ 110,9%։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան