Շուրջ 800 աշխատակիցներ կներգրավվեն Երևանի մայթերի, թեքահարթակների, անցումների ձնամաքրման աշխատանքներին
Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները: Հայընում են Երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ դրանք կկազմակերպվեն 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորումներով: Զուգահեռաբար համալրվում են աղի և ավազի պաշարները:
Բացի այդ, համայնքն այս տարի ձեռք է բերել մայթ մաքրող թվով 50 հատուկ տեխնիկա, որն արդեն տեղաբաշխվել է վարչական շրջաններում: Տեխնիկական ռեսուրսներից զատ, շուրջ 800 աշխատակիցներ կներգրավվեն մայթերի, թեքահարթակների, ստորգետնյա և վերգետնյա անցումների, աստիճանավանդակների, այգիների և պուրակների մուտքերի ձնամաքրման աշխատանքներին:
Քաղաքապետարանից նաև հայտնում են՝ Երևանի ավագանու՝ հարակից տարածքների
պարտադիր բարեկարգման հաստատված նորմերի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները
ձմռան ամսիներին ևս պարտավոր են մաքրել իրենց առևտրային գործունեության
հարակից տարածքը: Ավագանու որոշման պահանջները խախտողները կենթարկվեն
վարչական պատասխանատվության:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան