Ղարիբաշվիլի. Վրաստանի իշխանությունները կանխեցին երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը
Վրաստանի իշխանությունները կանխել են ներքին թշնամական ուժերի՝ երկիրը ապակայունացնելու և զինված հակամարտության մեջ ներքաշելու փորձերը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության տարվա աշխատանքի հաշվետվությունը։ Նրա խոսքերը մեջբերել է Sputnik Գրուզիան։
«Ռիսկերը շատ իրական էին։ Այն հորինված չէր: Երկրում ապակայունացման վտանգ կար։ Երկրում գործող արմատական խմբավորումները և թշնամական ուժերը, չեմ վարանում ասել, ուղղակիորեն շահագրգռված էին, որ երկիրը ներգրավված լինի այդ ռազմական գործողություններում»,-ասել է Ղարիբաշվիլին։
Նա օրինակներ չի բերել՝ նշելով, որ բոլորն արդեն ամեն ինչ լավ գիտեն։
Վրաստանի վարչապետը նշել է, որ երկրի ներկայիս իշխանությունները գործում են բացառապես ելնելով ժողովրդի և երկրի շահերից, և հենց դրա շնորհիվ է, որ կարողացել են պետությունը փրկել ամենամեծ դժբախտությունից՝ պատերազմից։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը և Վրաստանը նախաստորագրել են արտահանձնման համաձայնագիրը
- «3+3» ձևաչափի դռները դեռ բաց են մնում Վրաստանի համար․ ՌԴ արտգործնախարար
- Ախալքալաքի պատգամավորները կմեկնեն Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու տոնակատարությանը