ԿԳՄՍՆ բյուջեն աննախադեպ աճ կգրանցի. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ աննախադեպ՝ 38%-ով աճ կգրանցի և կկազմի շուրջ 345 մլրդ 417 մլն դրամ, որտեղ 129 միլիարդ դրամ կամ 37.4 տոկոս նախատեսված է կապիտալ ծախսերի համար: Նման թվեր է հրապարակել նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը։
Նախարարությունից հայտնում են՝ զննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանին հատկացվող բյուջետային աջակցությունը շարունակական է լինելու, որում կրթության ոլորտների համար նախատեսված մասնաբաժինը շուրջ 5 մլն եվրո է կազմելու:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերին, մասնավորապես նրանց կրթության կարիքների գնահատմանը, պետության կողմից իրականացված առաջնահերթ քայլերին և նախանշվող հեռահար լուծումներին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է Եվրոպական միության կողմից փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցությունը: