Մաքսավորները պղպեղի տարաների մեջ 10 մլն դոլարի թմրանյութ են հայտնաբերել
Կալիֆորնիայում մաքսավորները խոշոր խմբաքանակ թմրանյութ են հայտնաբերել jalapeño պղպեղի մածուկի մեջ: Ըստ NBC-ի ագելված նյութերը տեղափոխել են հսկայական տարաներով։
Սան Դիեգոյում ավելի քան 10 միլիոն դոլար արժողությամբ ծանր թմրանյութեր են հայտնաբերվել jalapeño մածուկի խմբաքանակում: Մաքսային ծառայության աշխատակիցները մածուկի տարաների մեջ հայտնաբերել են մետամֆետամինի և կոկաինի 349 փաթեթ։
Բեռը հայտնաբերվել է կոմերցիոն տրակտոր-կցասայլով, որը վարել է 28-ամյա երիտասարդը և հարցաքննվում է ոստիկանությունում։
Հարակից հրապարակումներ`
- Թմրանյութերի պահման և շրջանառության կասկածանքով ձերբակալվել է «Արմավիր» ՔԿԾ աշխատողը
- Սնունդ բաժանող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներ